Պատրաստում ենք տնական ԿԵՏՉՈՒՊ. յուրօրինակ համ և ախորժելի տեսք. օգտագործեք ամբողջ ձմեռ

Տնակ կետչուպ, որի համից ուղղակի կկորցնեք խոսելու ունակությունը

Պատրաստման եղանակը

1․ Լոլիկ — 3 կգ
2․ Խնձոր — 0.5կգ
3․ Սոխ — 0.25կգ

Բոլոր բաղադրիչները կտրտում ենք և եփում մինչև սոխը փափկի: Այնուհետև բլենդերի միջոցով ստանում միա-ձույլ զանգված:Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և դնում կրակին՝ եփելով մոտ 1 ժամ, մինչև կստանա ցան-կալի թանձրություն:

Վերջում ավելացնում ենք 1,5 ճ/գ աղ, 1,5 բաժակ շաքարավազ և անընդհատ խառնում, որ տակը չկպչի: Ավելացնում ենք աղացած կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի, 50գր. խնձորի քացախ և վերցնում կրակի վրայից: Լցնում ենք ապակե տարաների մեջ և պահածոյացնում:

Կարելի է ավելացնել նաև սխտոր և տարբեր տեսակի աղացած պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:

Այս դեպքում ազատ կարող եք երևակայել, հաստատ չի խանգարի:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: