Պետք չէ սպասել, որ խմորը բարձրանա… Շատ համեղ կարկանդակներ՝ արագ ու սննդարար…

Խմորիչով խմորի հետաքրքիր տարբերակ, որի դեպքում պետք չէ սպասել։ Թխում ենք կարկանդակներ՝ անմիջապես խմորը հունցելուց հետո։

Картинки по запросу ЗАМЕЧАТЕЛЬНЫЕ ПИРОЖКИ НА СКОРУЮ РУКУ. БЫСТРО И БЮДЖЕТНО!

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 0,5կգ
  • 30գ թարմ խմորիչ
  • կաթ՝ 1 բաժակ
  • ձու՝ 1-2 հատ
  • շաքարավազ՝ 1թ․գ․
  • աղ՝ 0,5թ․գ․
  • ձեթ՝ 2-3 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Գոլ կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը։ Մաղելով լցնել ալյուրը և մեջտեղի հատվածում փոսիկ անել, ավելացնել խմորիչով կաթը։ Չխառնել։

Սպասել, որ պղպջակներ և փրփուր առաջան։

Ավելացնել աղի հետ հարած ձուն։

Խմոր հունցել՝ ալյուրը եզրերից դեպի կենտրոն բերելով։

Հունցելու ընթացքում ավելացնել ձեթը։ Պիտի ստացվի փափուկ խմոր։ Այն մի քանի անգամ կարող եք հարվածել սեղանին։

Անցնել կարկանդակներ պատրաստելուն՝ անմիջապես խմորը հունցելուց հետո։

Կարկանդակները կարող եք և տապակել, և թխել ջեռոցում։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: