Ջրիկ խմորով պիրոգ․․․ Հետաքրքիր ու ախորժելի միջուկ․․․ Անգամ ձեռքերս չեն կեղտոտվում

Ջրիկ խմորով պիրոգները պարզ ու արագ եղանակով են պատրաստվում, ստացվում են փափուկ ու սննդարար։

Առաջարկում ենք պատրաստել այսպիսի միջուկով պիրոգ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • մածուն կամ կեֆիր՝ 300մլ
  • ձու՝ 2 հատ
  • աղ՝ 1թ․գ․
  • շաքարավազ՝ 0.5 թ․գ․
  • ձեթ՝ 70 մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 220 գ

միջուկի համար․ 

  • հավի կրծքամիս՝ 300 գ
  • սոխ՝ 1 հատ
  • կարտոֆիլ՝ 2 հատ
  • աղ, պղպեղ, համեմունքներ

Պատրաստման եղանակ․

Մթերքը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի։

Խառնել մածունն ու ձուն, աղն ու շաքարավազը։ Լցնել ձեթն ու նորից խառնել։

Լավ խառնելուց հետո ավելացնել նախապես միացրած ալյուրն ու փխրեցուցիչը։ Պիտի ստացվի շատ թույլ խմոր։

Միսը մանր կտրատել, սոխը՝ խորանարդաձև, կարտոֆիլն ացնկացնել քերիչով։

Խառնել միսը, սոխն ու կարտոֆիլը, համեմել աղով, պղպեղով, ցանկության դեպքում ավելացնել այլ համեմունքներ։

Խմորի մի մասը լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ուղարկել մինչ 190 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը՝ 5 րոպեով։

Հանել տապակը, լցնել միջուկը, խմորի մնացած մասը և եփել ջեռոցում ևս 40 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: