Սմբուկով ու պանրով աներևակայելի համեղ ռուլետ, որը շատ հարմար է նաև հյուրասիրության համար

Բաղադրիչներ` սմբուկ — 500 գ, պանիր — 50 գ, մայոնեզ — 3 ճ/գ, սխտոր — 1-2 ատամիկ, բուսայուղ, աղ

Պատրաստման եղանակ: Սմբուկները բաժանում ենք երկու հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին՝ երկարավուն շերտերի։ Մայոնեզին ավելացնում ենք ճզմած սխտորն ու խառնում։

Պանիրն անցկացնում ենք քերիչով։ Սմբուկները մոտ 5 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։Շրջում ենք մյուս կողմի վրա ու ևս 5 րոպե տապակում։ Պատրաստ լինելուց հետո սմբուկները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։

սմբուկով-ռուլետ-9 Այժմ ձևավորում ենք ռուլետները։ Սմբուկի շերտը պատում ենք մայոնեզով։ Սմբուկի լայն կողմի վրա լցնում ենք 1 թ/գ քերած պանիր։

Սմբուկը ռուլետանման փաթաթում ենք՝ սկսած լայն հատվածից։

սմբուկով-ռուլետ-13

Զարդարում ենք կանաչիով ու մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: