Այս «կախարդական», ամեն ինչ մաքրող միջոցը պատրաստելու համար հարկավոր է.
Բաղադրիչներ
1/4 բաժակ կերակրի սոդա
մի քիչ ջուր
Պատրաստման եղանակը
Խառնեք ջուրն ու կերակրի սոդան, որպեսզի շիլա ստացվի և քսեք շիլան ամբողջ ջեռոցին՝ այդ թվում նաև՝ ապակյա դռներին:
Թողեք, որ այդպես մնա 30 րոպե, այնուհետև մաքրեք կտորով, առանց ջանք թափելու կտեսնեք, որ մաքրվել են նաև յուղի և այլ ուտեստների հետքերը: Այնուհետև մաքրեք արդեն մաքուր ջրով թրջված կտորով և ջեռոցն ինչպես նորը կփայլի: