Սունկ, պանիր և լոլիկ. անչափ համեղ ուտեստ, որը մեկ անգամ պատրաստելուց հետո անպայման կրկնելու եք

Համեղ ուտեստ՝ պանրով լոլիկ

5 լոլիկ

200 գ. պանիր

200-250 գ. սունկ

1 սոխ

2 հավկիթ

1/2 ճաշի գդալ յուղ

15 գր. կարագ

կաթ

չորացրած հաց

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը լվանալ, մաքրել, խաշել, ապա շերտերով կտրատել ու տապակել:

Լոլիկը կտրատել շերտերով, սոխը մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել, հացը մանր փշրել:

Թավան պատել կարագով, մի քանի շերտ լոլիկ տեղադրել, աղ ու պղպեղ անել: Այնուհետև տեղադրել սունկն ու սոխը:

Հավկիթները հարել կաթով ու յուղով, լցնել լոլիկների վրա, ցանել պանիր ու մանրացրած հացը:

Դնել կրակին մի քանի րոպեով: Մատուցել նույն թավայով: Բարի ախորժակ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: