Վերջերս համտեսեցի հիանալի գոմելյան կոտլետները, կիսվում եմ բաղադրատոմսով, պատրաստեք և վայելեք, շատ համեղ են ստացվում և շատ հեշտ են պատրաստվում

Այս կոտլետները պատրաստելու համար շատ ժամանակ և խոհարարական առանձնահատուկ հմտություն չի պահանջվում: Դրանք պատրաստվում են հեշտ և արագ: Ի դեպ, այս կոտլետերը կարելի է պատրաստել ինչպես հավի կծքամսից, այնպես էլ խոզի մսից:

Բաղադրիչներ` 500 գ հավի կրծքամիս, 250-300 գ սունկ, 100 գ պինդ տեսակի պանիր, 1 գլուխ սոխ, Աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի: Ինչպես նաև` 2-3 կարտոֆիլ, 1 ձու, Ալյուր, Բուսայուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը` Սոխը մաքրել, կտրատել կիսաշրջանաձև, տակապել քիչ քանակությամբ բուսայուղի մեջ: Սունկը կտրատել մանր խորանարդիկների տեսքով ավելացնել սոխի վրա, և տապակել:

Կանաչին մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով: Այս ամենը ավելացնել տապակված սոխի և սնկի վրա, լավ խառնել: Համեմել աղով, պղպեղով: Հավի կրծքամիսը բաժանել 4 միանման մասերի, թեթևակի թակել: Թակված կտորի վրա լցնել միջուկը, փաթաթել նրան տալով կոտլետի տեսք:

Առանձին ամանի մեջ քերել կարտոֆիլը: Առանձին ամանի մեջ հարել ձուն: Առանձին ամանի մեջ լցնել ալյուրը: Կոտլետները թավալել ալյուրի մեջ, այնուհետև թաթախել ձվի մեջ, որից հետո պատել քերած կարտոֆիլով:

Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և կոտլետները տապակել մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Այնուհետև կոտլետները տեղափոխել ջեռոցի տապակի վրա, ծածկել փայլաթիթեղով, որպեսզի շատ չչորանա կեղևը, և եփել ևս 20-30 րոպե 180 աստիճանում: Մատուցել ըստ ցանկության որևէ խավարտի կամ աղցանի հետ միասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: