Տատիկիս բաղադրատոմսն է․ Լցոնած պղպեղ՝ ամառային ամենահամեղ ուտեստը

Ահա թե ինչպես եմ տարիներ շարունակ պատրաստում լցոնած պղպեղը․ սա մեր սիրելի ամառային ուտեստներից մեկն է։ Եվ արագ է, և օգտակար, և սննդարար։

Фаршированный болгарский перец

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 10 հատ բուլղարական պղպեղ
  • 400գ աղացած միս
  • 2 հատ սոխ
  • 150գ տոմատի մածուկ
  • 200գ գազար
  • 200գ եփած բրինձ
  • 50գ կանաչի
  • ձեթ

перец

Պատրաստման եղանակ․

Ցանկալի է վերցնել երկու տեսակի միս։

фарш

Բրինձը լվանալ 3 անգամ և եփել։ Այն պետք է կիսաեփ անել, այսինքն անջատել լիարժեք պատրաստ լինելուց 5 րոպե առաջ։ Դրանից հետո քամել և անցնել բանջարեղենին։

рис

Մի սոխը աղալ, ավելացնել մսին, իսկ մյուս սոխը կտրատել մանր խորանարդիկների։ Գազարն անցկացնել խոշոր քերիչով։ Միջին կրակի տաքացնել ձեթով թավան, տապակել սոխը՝ մինչ ոսկեգույն կդառնա։ Ավելացնել մանրացրած գազարն ու խառնել։ Երբ գազարը փափկի, տապակած զանգվածը խառնել մսի հետ։

зажарка

Կտրատել կանաչին, ավելացնել մսին, այստեղ լցնել նաև բրինձը, համեմել աղ ու պղպեղով, խառնել և խճողակը պատրաստ է։

Պղպեղի պոչիկներն ու սերմերը հեռացնել, աղ ու սև պղպեղ ցանել։

Տոմատի մածուկը լուծել 1 բաժակ ջրի մեջ։

Լցոնել պղպեղները մսով, դասավորել հաստ պատերով կաթսայի մեջ, լցնել տոմատի հյութը, ջուր ավելացնել՝ պղպեղների բարձրության կեսից մի քիչ ավել։ Դնել կրակին և հասցնել եռման։ Կրակը թուլացնել։ Ամենաթույլ կրակի վրա եփել պղպեղը փակ կափարիչի տակ։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: