Տատիկս ինձ ցույց է տվել փքաբլիթների իրական բաղադրատոմսը. այս պոնչիկներից համեղը դեռ չկա. ՖՈՏՈՇԱՐՔ

Պոնչիկները շատ համեղ քաղցրավենիքներ են: Իհարկե, պոնչիկներն ամենաառողջարարը չեն, սակայն շատ համեղ ու հագեցնող են:

Իսկական դասական պոնչիկները պատրաստում են թթխմորից և թավայում տապակում են: Առաջարկում եմ ձեզ մանկության համ հիշեցնող, ամենահամեղ պոնչիկի բաղադրատոմսը:

Ահա թե ձեզ ինչ է անհրաժեշտ.

  • 500 մլ կաթ, 2 հավկիթ, 125 գ կարագ/մարգարին
  • 2 ճ/գ շաքարավազ, 1,5 թ/գ աղ, 11 գ թթխմոր
  • 0,5լ տաք ջուր, վանիլին, ալյուր

 


Պատրաստման եղանակը

Կաթը խառնեք ջրի հետ և մի փոքր տաքացրեք: Տաք կաթին ավելացրեք շաքարավազը և թթխմորը:

Խառնեք ամեն ինչ և թողեք, որ 15 րոպե հանգստանա: Ավելացրեք հավկիթը, հետո՝ աղը ու վանիլինը, զանգվածը լավ հարել:

Սկսեք աստիճանաբար ավելացնել ալյուրը և լավ խառնեք:

Թանձր մասսան լցրեք ամանի մեջ: Խմորը պետք է միջին լինի՝ ո՛չ շատ թույլ, ո՛չ շատ թանձր:

Խմորը փակեք և թողեք տաք վայրում, որպեսզի 1-1,5 ժամ հանգստանա: Այն երկու անգամ կմեծանա:

Բացեք խմորը և ձևավորեք պոնչիկները:

Թավան տաքացրեք, ավելացրեք ձեթը: Պոնչիկները երկու կողմից տապակեք: Դրանք պետք է ունենան ոսկեգույն տեսք:

Տապակելուց հետո տեղադրեք անձեռոցիկների վրա:

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: