Տորթ Օպերա. այսպիսի նրբահամ տորթ պատրաստելու համար արժե ժամանակ ու ջանք չխնայել

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  • Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագը շաքարավազի կեսի հետ հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ, թեթև զանգված: Հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները, վանիլինն ու խառնում:
  • Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև զանգվածը փրփրի: Աստիճանաբար ավելացնելով շաքարավազը՝ նորից հարում ենք այնքան, որ փափուկ զանգվածը լավ բարձրանա ու մանր պղպջակներ գոյանան: Այս զանգվածը զգուշորեն միացնում ենք դեղնուցներին: Նուշի ալյուրն ու սովորական ալյուրը խառնում ենք և զգուշությամբ միացնում ձվային զանգվածին:
  • Խմորը հավասար շերտով տարածում ենք 30 x 40 սմ տապակի մեջ՝ տապակի տակ նախապես յուղաթուղթ փռելով: Թխում ենք 220 ջերմաստիճանում մոտ 10 րոպե: Հովացնում ենք: Բիսկվիթի մի կողքից կտրում ենք 20 սմ կողմերով երկու քառակուսի, հետո մնացած մասը բաժանում երկու հատ 10 x 20 սմ չափսերով կտորների: (տորթի շերտերը միացնելիս այդ փոքր կտորներն օգտագործելու ենք մեջտեղի շերտի համար):
    Պատրաստում ենք սրճային օշարակը: Խառնում ենք բաղադրատոմսում նշված բոլոր բաղադրիչներն ու եռացնում:
    Պատրաստում ենք գանաշը: Դեղնուցը շաքարավազի ու վանիլինի հետ խառնում ենք մինչև բաց գույնի փքուն զանգված ստանալը: Շոկոլադը փոքր կտորների ենք բաժանում, ավելացնում սերուցքն ու դնում կրակին:  Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան:
    Տաք սերուցքային զանգվածը միացնում ենք դեղնուցային զանգվածին և մեկ րոպե խառնում, մինչև շաքարավազը լրիվ հալվի: Հովացնում ենք:
    Պատրաստում ենք վանիլային կրեմը: Կարագը լավ խառնում ենք:
    Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք մինչև փրփուր գոյանա, հետո թուլացնում ենք հարիչի արագությունը, ավելացնում վանիլինն ու հարելը շարունակելով աստիճանաբար լցնում կարագը:
    Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա, ավելացնում կարագը, խառնում մինչև համասեռ զանգված ստանալը: Կրակից վերցնում ենք, ավելացնում եգիպտացորենի օսլան ու լիկյորը: Անընդհատ խառնում ենք, մինչև զանգվածը սառչի: Խառնուրդը խտանալուց հետո քսում ենք տորթին:
    Պատրաստում ենք մարցիպանը: Նուշի մածուկն ու գլյուկոզան դանդաղ հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին: Հարում ենք մինչև համասեռ զանգված ստանալը:
  • Հավաքում ենք տորթը: Մենք ունենք 2 հատ 20 սմ կողմերով քառակուսի բիսկվիթ և մեջտեղի շերտի համար երկու հատ 10 x 20սմ չափսերի բիսկվիթ: 20 x 20 սմ կողմերով մի բիսկվիթը շրջում ենք, վրան բարակ շերտով քսում հալեցրած շոկոլադը: Թողնում ենք սառչի, հետո շոկոլադապատ կողմը ներքև ենք շրջում ու դնում տորթի համար նախատեսված տակդիրի վրա:
    Բիսկվիթի վրա սրճային օշարակ ենք լցնում, վրայից քսում գանաշը:
  • Վրայից դնում ենք մեջտեղի շերտի համար նախատեսված կտորները՝ ափով թեթևակի սեղմելով, որպեսզի ամուր հպվեն գանաշին և սրճային օշարակ ենք ցողում:
    Վանիլային կրեմին ավելացնում ենք սրճային օշարակը: Մոտավորապես 60 գր կրեմ առաձնացնում ենք, մնացածը հավասար շերտով քսում բիսկվիթի մակերևույթին: Վրայից դնում ենք մյուս բիսկվիթը՝ նորից թեթևակի սեղմելով: Ցողում ենք սրճային օշարակը, բարակ շերտով քսում մնացած կրեմը:
    Մարցիպանը 3 սմ հաստությամբ գրտնակում ենք (տորթի մակերեսից փոքր-ինչ մեծ): Մարցիպանի շերտը դնում ենք տորթի վրա, տորթը ծածկում թխվածքի համար նախատեսված թղթով ու շրջում այնպես, որ մարցիպանը հայտնվի ներքևում:
    Տորթը դնում ենք սառնարանում և սառեցնում 4-6 ժամ: Սառնարանից հանում ենք, շրջում մարցիպանը դեպի վերև: Ջնարակը լցնում ենք մարցիպանի վրա, տարածում ու հարթեցնում: Նորից տեղափոխում ենք սառնարան, որպեսզի ջնարակը սառչի: Բարակ դանակը մտցնում ենք տաք ջրի մեջ, կողքերից զգուշորեն կտրում բիսկվիթի ու կրեմի ավելորդ մասերը:
  • Ահա և վերջ:
    tort-opera-6
  • Ահա և վերջ: Համաձայնե՛ք, որ այսպիսի նրբահամ տորթ պատրաստելու համար արժե ժամանակ ու ջանք չխնայել
  • blognews.am
Понравилась статья? Поделиться с друзьями: