Տորթ «3 բաժակ»․․․ ավելի նուրբ, ախորժելի ու համեղ թխվածք երբևէ չեք փորձել

Մածունով բիսկվիթով այս տորթն այնքան փափուկ ու խոնավ է ստացվում, որ թխելուց հետո նույնիսկ սպասելու կարիք չկա, կարող եք միանգամից մատուցել։

торт «Три стакана»

Թխվածք «3 բաժակ»-ը անկասկած դուր կգա ձեր հարազատներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • մածուն՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • աղ՝ 1 պտղունձ
  • սոդա՝ 1թ․գ․
  • կակաո՝ 1 ճ․գ․
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • կարագ՝ 250 գ
  • խտացրած կաթ՝ 250 գ
  • բանան՝ 1 հատ
  • կաթնային շոկոլադ՝ ըստ ճաշակի
  • կոկոսի քերուկ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Հարել աղն ու ձուն, քիչ-քիչ ավելացնել շաքարավազն ու ձեթը։

добавление растительного масла

Միացնել մածունն ու սոդան, լցնել ձվային զանգվածի մեջ և լավ հարել։ Մաղելով լցնել ալյուրն ու կակաոն, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

просеивание муки

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորը և ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 35–40 րոպե։

тесто в форме

Այժմ կրեմի հերթն է․ հարել փափկած կարագը, ավելացնել խտացրած կաթը և հարել ևս 2 րոպե։

сгущенка со взбитым маслом

Սպասել, որ բիսկվիթը սառի, կտրել վերևի բարակ շերտը և փշրել, իսկ ընդհանուրը բաժանել երկու կորժի։

бисквитные коржи

Մի կորժին կրեմ քսել, դնել բանանի կտորներ, այնուհետև դնել երկրորդ կորժը։ Կրեմ քսել բոլոր կողմերին, կոկոսի ու շոկոլադի քերուկով, նաև բիսկվիթի փշուրով զարդարել։

формирование торта

Торт «Три стакана»

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: