Քիչ ձեթով տապակված սմբուկ․․․ Կարծես ռեստորանային ուտեստ լինի

Այժմ սմբուկի սեզոն է, ու գրեթե բոլորի տանը ամեն օր պատրաստում են ուտեստներ՝ դրա օգտագործմամբ։ Առաջարկում ենք սմբուկը հետաքրքիր եղանակով տապակելու տարբերակ։ Այս դեպքում շատ քիչ ձեթ է օգտագործվում, քանի որ շերտերի վրա առաջացող կեղևը թույլ չի տալիս կլանել այն։

Սմբուկը ստացվում է գեղեցիկ ոսկեգույն ու խրթխրթան։

Хрустящие жареные баклажаны на сковороде почти без масла

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • սմբուկ՝ 500գ
  • ալյուր՝ 100գ
  • ձու՝ 2 հատ
  • աղ, սև պղպեղ, ձեթ

Պատրաստման եղանակ․

Լվանալ սմբուկն ու կտրատել ոչ հաստ շերտերի։ Համեմել աղով ու պղպեղով։

Յուրաքանչյուր շերտը թաթախել սկզբում ալյուրի, իսկ հետո հարած ձվի մեջ։

Թավայի մեջ ձեթ լցնել ու տաքացնել։ Մեջը տապակել սմբուկի շերտերը՝ երկու կողմից, մինչ կարմրելը։

Տապակելուց հետո անպայման մի քանի րոպեով դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։

Սմբուկը ցանկալի է մատուցել սոուսի հետ (մայոնեզ+թթվասեր+ճզմած սխտոր+սամիթ)։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: