Քրչիկ: Հատկապես ցուրտ եղանակին այս ուտեստն ուղղակի լավագույնն է

Այսօր առաջարկում ենք Ձեզ հայկական խոհանոցից շատ համեղ ապուր՝ Քրչիկ։

OLYMPUS DIGITAL CAMERA

Քրչիկը հայկական խոհանոցի հայտնի ապուրներից է, եւ քանի որ բուսական բաղադրություն ունի,շատ լավ պահքի ուտեստ է: Սակայն ի՞նչն է խանգարում այն դարձնել ոչ պահքի, բուսական յուղի փոխարեն եփելով, ասենք՝ տհալով (ղավուրմա)՝ յուղը եւ միսը միասին ավելացնելով ապուրին:

Այդպես ե՛ւ ավելի սննդարար կլինի, ե՛ւ մսակերների համար ավելի համեղ: Սակայն հիշեք, որ իրական բաղադրատոմսում քրչիկը պատրաստվում է բուսական յուղով:

Ձեզ հարկավոր կլինի․

  • 15 գրամ ցորենի ձավար
  • 100 գրամ կաղամբաթթու
  • 20 գրամ գլուխ սոխ
  • 15 գրամ տոմատի մածուկ
  • 15 գրամ հալած յուղ
  • 80 գրամ կարտոֆիլ
  • Աղ, պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Պատրաստել սոխեռած, ավելացնել լավ լվացած, մանրացրած կաղամբի թթու և խաշել մինչև պատրաստ լինելը։ Հարկավոր է պարբերաբար ավելացնել ջուր։
  2. Այնուհետև ավելացնել տոմատի մածուկը, խառնել այն և խաշել ևս 10-15 րոպե։
  3. Մատուցելիս ավելացնել կարմիր պղպեղ և մաղադանոս։

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: