Օդային, ախորժելի կարկանդակներ՝ այս անգամ կաղամբով միջուկով

Եթե ձեր ընտանիքում նույնպես սիրում կարկանդակներ, ապա կարող եք փորձել նաև այս բաղադրատոմսը: Կաղամբով միջուկ, թեթև խմոր…

Պատրաստում եմ գրեթե ամեն շաբաթ, ընտանիքս շատ է սիրում: Հատկապես ամռանը մի բաժակ թանի հետ աներևակայելի է:

приготовление пирожков

Անհրաժեշտ բաղադրիչներ. 

  • կաթ՝ 350մլ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • խմորիչ՝ 7գ
  • կարագ՝ 130գ
  • ալյուր՝ 500գ
  • աղ՝ 1թ.գ.
  • կաղամբ՝ 400գ
  • գազար՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • ձեթ՝ 200մլ

Պատրաստման եղանակ.

Գոլ կաթը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազն ու արագ գործող խմորիչը: Լավ խառնել ու թողնել 10 րոպե:

Առանձին տարայի մեջ մաղել ալյուրն ու լցնել կես թ.գ. աղ:

Աստիճանաբար ալյուրը լցնել հեղուկ զանգվածի մեջ՝ ընթացքում խառնելով: Վերջում լցնել հալեցրած կարագը ու խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Խմորի տարան ծածկել սրբիչով և թողնել, որ 40 րոպեի ընթացքում բարձրանա:

Այդ ընթացքում կաղամբը մանր կտրատել, մի քիչ աղ լցնել ու ձեռքերով լավ տրորել: Սոխը նույնպես մանրացնել, իսկ գազարն անցկացնել մանր քերիչով:

Թավայի մեջ մի քիչ կարագ դնել, ավելացնել նաև ձեթ: Սոխը տապակել՝ մինչ թափանցիկ դառնալը, ավելացնել գազարն ու թեթևակի տապակել:

Զգուշորեն տրորել խմորը, բաժանել փոքր մասերի: Այնուհետև արդեն սառած միջուկով կարկանդակներ ձևավորել:

Թավայի մեջ մեծ քանակությամբ ձեթ լցնել, տաքացնել: Մեջը դնել կարկանդակները և տապակել երկու կողմից՝ մինչ կարմրելը: Պատրաստի կարկանդակները մի քանի րոպեով թողնել անձեռոցիկի վրա:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: