Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստան ժամանած Կանադայի վարչապետը չէր հագենում հայկական ավանդական լավաշով պատրաստված այս ձողիկների համից, ահա բաղադրատոմսը

Խրթխրթան, կարմիր, անուշաբույր ձողիկները պատրաստվում են շատ արագ, առանց ավելորդ ջանքերի:

Բաղադրիչներ

1 հատ լավաշ

2 ձու

2 պճեղ սխտոր

150 գ պանիր

Կանաչի ըստ ճաշակի

Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Կարագ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Պանիրը կտրատել ձողիկների տեսքով: Սխտորը, կանաչին մանրացնել և խառնել:

Ձվերը հարել և համեմել աղով:

Լավաշը կտրատել 8-10 սմ երկարությամբ և 10-12 սմ լայնությամբ ուղղանկյունների:

Ուղղանկյան եզրին դնել պանիրի ձողիկը, վրան լցնել սխտորն ու կանաչին և գլանաձև խնամքով ոլորել: Ստացված ռուլետները թաթախել ձվի մեջ և տակապել կարագով երկու կողմից:

Մատուցել թթվասերով կամ նախընտրած սոսուսով:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: