Էս 2-3 օր ա՝ փողոցում մարդիկ մոտենում են ինձ, խորհուրդ են տալիս մյուս անգամ մի քիչ ուրիշ ձև արտահայտվել, ասենք, օրինակ, «*** * գլխիդ, Նիկոլ»

Ակազվիցը, Grigor Yeritsyanս հայտարարել է, որ մեր, մասնավորապես՝ Narek Malianի ձերբակալությունը հանրային պահանջ էր: Սրա առթիվ ներկայիս հանրային պահանջի մասին մի փոքրիկ դրվագ պատմեմ: Կարծում եմ՝ բոլորդ լսած կլինեք էն տգեղ արտահայտությունը, որը ես հնչեցրի, երբ ինձ մեքենայից քաշեցին, գցեցին ասֆալտին ու ծնկներով ոտքից գլուխ պահում էին ձեռնաշղթայելու ընթացքում: Ուրեմն, երբ վերջապես փաստաբաններս հասան ինձ ու պատմեցին, որ այդ ամենը լայվ է գնացել, ամոթից ուզում էի գետինը մտնել, որտև Նիկոլն, անշուշտ, արժանի ա ամենակոպիտ ձևակերպումների, բայց, մեկ ա, ինձ շատ վատ զգացի: Ոստիկանության դարպասից դուրս գալուն պես լրատվականների ուղիղ եթերով ներողություն խնդրեցի բոլոր նրանցից, ովքեր այդ ամենը տեսան ու լսեցին, հետո նոր սկսեցի մեկնաբանել այդ օրվա իրադարձությունները:

Էս 2-3 օր ա՝ փողոցում մարդիկ մոտենում են ինձ ու քաջալերում հենց էդ քֆուրի համար: Առանձին դեպքերում քաջալերում են, բայց խորհուրդ են տալիս մյուս անգամ մի քիչ ուրիշ ձև արտահայտվել, ասենք, օրինակ, «*** *** գլխիդ, Նիկոլ»: Սա պատմում եմ ցավով, որտև հոգուս խորքում հուսով էի, որ գոնե հիմա մարդիկ կզայրանան, կմոտենան, մի բան կասեն, կասեն` տղա ջան, չես ամաչո՞ւմ, էդ ի՞նչ ձև ա… Ու ճիշտ կասեին: Ավաղ, դեռ մեկը չգտնվեց, ու սա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամեն ինչ շատ արդար է:

Հիմա՝ բուն ասելիքս․ Երիցյան, դու գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ ես, թե քո վրով ի՞նչ հանրային պահանջ կա: Մի մարդու վրով, ով դպրոցական երեխեքի շրջանում համասեռամոլության քարոզ է անցկացնում: Մեր վրով հանրային պահանջը շատ ակներև դարձավ հենց այդ օրը, դու քո վրով պահանջի մասին մտածի…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10162822096595501

Понравилась статья? Поделиться с друзьями: