Ինչպես ազատվել պլաստիկե պատուհանների գոլորշուց և բորբոսից

Ինչպես ազատվել պլաստիկե պատուհանների գոլորշուց և բորբոսից

Ինչպես ազատվել պլաստիկե պատուհանների գոլորշուց և բորբոսից։ Իհարկե մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մետաղապլաստե պատուհանները և դռները ավելի լավ կարող են պահպանել տաքությունը, քան փայտից պատրաստվածը:

Փայտից պատրաստված պատուհաններն ու դռները կարող են հերմետիկ չլինել և ծխնիների, ճեղքերի արանքից ցուրտ ներխուժի տուն:

Սակայն փայտից պատրաստվածը օժտված է մի հատկությամբ, ինչը պակասում է մետաղապլաստե կոնստրուկցիաներին: Այո, նրանք թույլ չեն տալիս սառը օդը լցվի  տուն, սակայն այդպիսով խախտվում է օդափոխության պրոցեսը տվյալ փակ տարածքում:

Տարածքը վերանորոգելիս   դուք պետք է մտածեք և՛ ջերմամեկուսացման մասին, որպեսզի ձմռանը գումար խնայեք, և՛ պատշաճ օդափոխության մասին, որի դեպքում դուք կխուսափեք խոնավությունից և բորբոսից: Ահա այս երկու հանգամանքների մասին հոգալու դեպքում դուք չեք վնասի նաև ձեր առողջությունը:

Կոնդենսացիան սկսվում է պատուհանների վրա, երբ սենյակում օդի ջերմաստիճանը իջնում ​​է +18 աստիճանից ցածր: Որպես կանոն, այն սկսում է ակտիվորեն հայտնվել աշնանային-ձմեռային ժամանակահատվածում, երբ ջեռուցվում է տարածքը, իսկ փողոցում ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան սենյակում:

Դուք նկատե՞լ եք գոլորշու կաթիլներ ապակիների վրա: Սովորաբար խոնավությունը հայտնվում է շրջանակների անկյուններում կամ ապակիների ներքևում: Հաճախ, խոնավությունը խոսում է սենյակի անբավարար ջերմամեկուսացման կամ ջեռուցման համակարգի թերությունների մասին:

Տեսանյութի միջոցով ծանոթացեք, թե ինչ պետք է անել, որպեսզի վերջնականապես ազատվեք այդ տհաճ և առողջության համար վնասակար երևույթից:

Понравилась статья? Поделиться с друзьями: