Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին:

Ինչպես փոխանցում է «Թրենդ» գործակալությունը, Ալիևի խոսքով՝ բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ելույթով Ադրբեջանի նախագահը հանդես է եկել սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանը նվիրված կառավարական նիստում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ալիևի հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: