Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ է ներկայացնելու Ժնևում

Բաքուն Երևանի հետ բանակցություններում կխոսի Լաչինի և Քելբաջարի շրջանների, ինչպես նաև Աղդամի շրջանի մի մասի՝ Ադրբեջանին «վերադարձնելու» մասին: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Վաղը Ժնևում պետք է տեղի ունենան բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, և այնտեղ մենք կտեսնենք, թե որքանով է հայկական կողմը հավատարիմ հիմնարար սկզբունքներին։ Եվ դրանից հետո մենք արդեն մեր գնահատականը կտանք, թե որքանով են դրանք այժմ արդիական։ Չնայած այս ամսվա ընթացքում ես բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանն, ընդհանուր առմամբ դրանք ընդունել է՝ չնայած այնտեղ կան, իհարկե, որոշ պահեր, որոնք մեզ ձեռնտու չեն»,- Ալիևի խոսքերը մեջբերել է Interfax-ը:
«Առաջին փուլը մենք գրեթե ավարտել ենք, և այդ պատճառով էլ, եթե հայկական կողմը հավատարիմ մնա հիմնարար սկզբունքներին, մենք արդեն անմիջապես կխոսենք Լաչինի, Քելբաջարի և Աղդամի շրջանի մի մասը ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու մասին»,-հավելել Է Ալիևը:
Նա նշել է, որ նման մոտեցումը կօգնի հեշտացնել խնդիրները միջնորդների համար, քանի որ կարևոր կետերից մեկն արդեն կիրագործվի:
«Մենք չենք սպասի ինչ-որ երկրորդ փուլի, այն անմիջապես պետք է իրականանա։ Եթե մենք պայմանավորվենք քաղաքական կարգավորման վերաբերյալ, ապա հայկական զորքերn անմիջապես պետք է դուրս բերվեն Քելբաջարի և Լաչինի շրջաններից և Աղդամի շրջանի մի մասից»,-եզրափակել Է Ալիևը։

Понравилась статья? Поделиться с друзьями: