Ահա թե ինչ է նշանակում, երբ համայնքդ ունի սրտացավ ու նվիրված ղեկավար․․․դեպի սահմանամերձ գյուղեր կգործի անվճար տրանսպորտ

ԲԱՐԻ ԼՈւՅՍ: Էս մի բարի լույսն էլ` բարի լուրով սկսեմ:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանձնարականով, այսօրվանից սկսած, Գորիս քաղաքից դեպի սահմանամերձ` Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ՝ լրիվ անվճար:

Ու հա, չմոռանամ նշել, սա մեր երկրում առաջին` ու առայժմ միակ դեպքն է, երբ հանրային տրանսպորտը ոչ թե թանկացվում, կամ նույնիսկ ոչ թե էժանացվում, այլ դառնում և գործում է անվճար:
Իմիջայլոց, այս երթուղին անցնում է նաև մի շարք այլ գյուղերի միջով, այդ թվում` հավանաբար նաև իմ գյուղի` Տաթևի:

Դե, դուք շարունակեք ինչ կա չկա թանկացնել մեր երկրում, շարունակեք առավելագույնս բարձր մակարդակի հասցնել ժողովրդին «կլպելու» ձեր այս «առաքելության» տեմպերը:
Իսկ Գորիսը…, Գորիսը մնում է Գորիս:
Ահա թե ինչ է նշանակում, երբ համայնքդ ունի սրտացավ ու նվիրված ղեկավար:
Դե արի ու մի հպարտացիր

Navasard Khachatryan-ի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: