«Աղքատ երկրում գերհարստացած, իր կենսագրության մեջ մարտի 1 ունեցող Քոչարյանին հիմա և այսուհետ ո՞վ քվե կտա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի` որևէ լուրջ կուսակցություն չի համաձայնի իր հետ մասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին:

Նոր կուսակցություն հիմնելու դեպքում, մեծ փողեր ծախսելու պարագայում անգամ ինքը չի կարող հայտնվել խորհրդարանում: Այդ պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Տեսել եմ, որ 20 տարի առաջ՝ 1998-ի նախագահական ընտրություններում նա ոնց էր նոյեմբերյանցիներին խնդրում իրեն ձայն տալ, բայց չտվեցին:

Այն ժամանակ նա Հայաստանի հաշվին դեռ չէր հարստացել, ոչ էլ իր անունը Հայաստանում կատարված քաղաքական սպանություններին առնչվում էր: Նախագահ լինելու 10 տարիներին աղքատ երկրում գերհարստացած, իր կենսագրության մեջ մարտի 1 ունեցող Քոչարյանին հիմա և այսուհետ ո՞վ քվե կտա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: