Ամուսնուց վրեժ լուծելու նպատակով մայրը դաժանորեն սպանել է 2-ամյա որդուն (լուսանկարներ)

Թաթարստանի 32-ամյա բնակչուհի Ալբինա Ի-ն դանակով սպանել է 2-ամյա որդուն և ծանր վիրավորել մյուս որդուն, ապա փորձել է ինքնասպանություն գործել:

 

Դեպքը տեղի է ունեցել Նաբերեժնի Չելնի քաղաքում: Նշվում է, որ այդ օրը 32-ամյա կինը խանդի հողի վրա վիճել է ամուսնու հետ և, տղամարդը ստիպված է եղել հեռանալ տանից` գնալով ծնողների տուն:

Կինը շարունակել է նամակներով սպառնալ ամուսնուն, բայց վերջինս դրանց պատասխանել է սիրային խոստովանություններով: Սակայն վերջին ուղարկված նամակում եղել են երեխաների արնահոսող մարմինները: Տղամարդը շտապել է տուն և հայտնաբերել կրտսեր որդու դիակն ու վիրավոր 6-ամյա որդուն:

Ալբինան և նրա ավագ որդին հոսպիտալացվել են: Նրանց կյանքը հաջողվել է փրկել:  

 

Понравилась статья? Поделиться с друзьями: