Այսօր հոկտեմբերի 27-ն է

Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 19-րդ տարելիցն է: Ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Այդպիսով Հայաստանի զարգացումը մի քանի տասնամյակով հետ շպրտվեց: Ոճրագործության արդյունքում սպանվեցին ժողովրդի քվեն ստացած գործիչները, արդյունքում իշխանությունը մնաց մարդկանց ձեռքում, որոնք նման մանդատ չէին ստացել:

Այս գործընթացը հաջորդած տարիներին ավելի խորացավ, եւ Հայաստանի քաղաքական վերնախավում աստիճանաբար տեղ զբաղեցրին մարդիկ, որոնք, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա այդպես էլ հանրությանը կմնային անհայտ: Նրանք շարունակում են 4-5 տարին մեկ ընտրությունները կեղծել եւ պաշտոնավարել ու ամեն տարի այս օրն այցելում են Եռաբլուր եւ Պանթեոն` Հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին ծաղիկ դնելու:
armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: