Այս պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների արյան համար․ զինհաշմանդամ Արկադի Անդրեասյան

«Ես Արկադի Անդրեասյանն եմ: 2015 թվականին ես չավարտեցի ծառայությունս, քանի որ ստացել եմ ականապայթյունային վիրավորում։ Այս պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության, իմ զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար։ Մենք պետք է պաշտպանենք երկրի սահմանները, մեր մայրերին, քույրերին, երեխաներին»,- այս մասին քիչ առաջ, ճեպազրույցի ժամանակ ասաց զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը, որն այս պատերազմի օրերին կամավորագրվել է եւ մեկնել է Արցախ, մասնակցել հյուսիսային ուղղությամբ ընթացող ակտիվ մարտական գործողություններին, աչքի ընկել իր ճարպկությամբ, հնարամտությամբ, քաջությամբ:

«Մեկնել եմ առաջնագիծ, ես ելք եմ գտել, որպեսզի լինեմ Արցախի սահմաններում։ Առաջնագծում տղաները մարտական են տրամադրված, հոգում, սրտում, մտքում մի նպատակ կա՝ միայն հաղթանակ։ Ինձնից տարիքով փոքր տղաներ կան, ոքվեր ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ։ Ես ոգեւորվել եմ նրանց աննկուն կամքից։ Այնտեղ՝ սահմանին է մեր ազգի ճակատագիրը, մենք ամեն մեկս պիտի իմանանքմ գիտակցենք՝ յուրքանչյուրիցս է կախված մեր ապագան։ Մեր միասնականության, ոգու, կամքի շնորհիվ պետք է կերտենք մեր հաղթանակը։

Ուզում եմ ասել՝ ով ունակ է զենք բռնելու, ով կարողանում է թկունքում աշխատանքներ կատարել, ով ուզում է իր պատիվը փրկել, հենց այսօր, հենց հիմա թող կատարի իր քայլը։ Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում՝ պետք է թշնամուն պարտադրենք երկարատեւ խաղաղություն։ Սահմանից իջնելուց հետո այցելել եմ վիրավոր տղաներին, ովքեր օր առաջ ուզում են ապաքինվել ու մեկնել առաջնագիծ։ Վստահեցնում եմ, որ հաղթելու ենք»,- ասաց Արկադի Անդրեասյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: