Անի Քոչարը պատմում է , թե ով և ինչը փրկեց իրեն չարաբաստիկ հիվանդությունից. տեսանյութ

<<Ես>> ամսագիրը երիտասարդական ու ժամանցային էր, որի լույս ընծայմանը սպասում էինք անհամբեր և որի էջերում փորձում  հայտնվել ՝ ընթերցողների մեծ բանակի ուշադրությանն այս կամ այն թեման արժանացնելու համար:

Ժամանցային այս գունավոր ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը , սակայն, ավելի քան յոթ տարի է դադարեցրել է իր լրագրողական գործունեությունը.Անին մեկն էլ Գերմանիա  ամուսնու և որդու հետ և ինչպես պարզ դարձավ հետո պատճառը նրա ամուսնու առողջական խնդիրներն էին, սակայն կյանքն Անիի համար այլ ճանապարհ էր նախատեսել՝ դժվարին, խրթին, որ միայն նա ՝այդ պայծառ աղջիկը կարող էր անցնել:

Շուտով պարբերականները գրում են Անիի ամուսնալուծության մասին, սակայն ամենավատը դեռ առջևում էր.Անի Քոչարի մոտ ախտորոշվում է քաղցկեղ և ուրիշի մասին գիշերուզօր հոգ տանող Անին ինքն է աջակցության կարիք ունենում: Լրագրողը միշտ անկեղծ է եղել իր ընթերցողի ու հետևորդների հետ, այս անգամ ևս Անին ուղիղ եթերների միջոցով կապ է հաստատում բոլորի հետ, խնդրում , որ աղոթեն իր համար:

Աղոթքները տեղ են հասնում, և ահա Աստծո կամքով Անին հաղթահարում է չարաբաստիկ հիվանդությունը: Երեկ հերթական տեսակապի միջոցով Անի Քոչարը ևս մեկ անգամ պատմեց  բոլորին Աստծո և հավատի ուժի մասին և վստահեցրեց, որ այլ կերպ ինքը երբեք իր որդու մոտ վերադառնալու երկրորդ հնարավություն չէր ունենա:

like-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: