Առաջիկա օրերի եղանակը․․․ Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ օդի ջերմաստիճանը․․․

Ուշադրություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 14-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 14-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 14-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում

Понравилась статья? Поделиться с друзьями: