Առավոտյան ընթերցելով այս աղոթքը մեկ անգամ, կհամոզվեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը

Առավոտյան ընթերցելով այս աղոթքը մեկ անգամ, կհամոզվեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում: Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել: Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը:

Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: