Աստղագուշակ սեպտեմբերի 17-ի համար

Խոյ

Օրվա ընթացքում սովորականից ավելի հաճախ են խոչընդոտներ առաջանում: Ձեզ անհրաժեշտ է ոչ միայն համառություն, բայց և սրամտություն, որպեսզի հաղթահարեք դրանք: Հավանական են աշխատանքային վեճեր, տարաձայնություններ գործընկերների և ղեկավարության հետ: Դուք փորձում եք տարաձայնություններ չստեղծել, բայց երբեմն դրանք անխուսափելի են: Իրենց մասին կհիշեցնեն վաղեմի թշնամիները: Նրանք կփորձեն միջամտել ձեր գործերին, խախտել ձեր ծրագրերը: Փորձեք չմտածել անցյալի մասին: Այսօր հաստատ արժե վերլուծել սխալները և եզրակացություններ անել:

Ցուլ

Ի հայտ կգան բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր: Հասնելով ձեր նպատակներին, դուք կանգ չեք առնում: Այսօր դուք բավականին ուժեղ և վճռական եք, որպեսզի բոլոր ծրագրերը կյանքի կոչեք: Բայց կարևոր է չգերագնահատել սեփական ուժերը: Երբեմն պետք է հանգստանաք: Փորձեք ժամանակ գտնել դրա համար: Պետք չէ ողջ ազատ ժամանակը միայնակ անցկացնել: Ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ռոմանտիկ ժամադրությունները կամ ընկերական հանդիպումները։ Օրվա վերջում հավանական են հաճելի նորություններ:

Երկվորյակ

Օրը բավականին հագեցած է։ Դուք ձեռնամուխ կլինեք բարդ գործերի, ընդ որում՝ հաճախ միայնակ կզբաղվեք դրանցով: Շրջապատը երբեմն խորհուրդներ է տալիս, բայց միշտ չէ, որ դրանց արժե հետևել: Ավելի լավ է լսեք ձեր ներքին ձայնին: Զգույշ եղեք ֆինանսական խնդիրները լուծելիս: Չմտածված ներդրումներից և ինքնաբուխ գնումներից ձեռնպահ մնացեք: Օրվա երկրորդ կեսին հետևողական եղեք: Շատերը կցանկանան գրավել ձեր ուշադրությունը, հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով: Սակայն ոչ բոլորի մոտ դա կստացվի:

Խեցգետին

Օրը թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների բազմաթիվ հարցերում, այդ թվում ՝ բարդ։ Դուք վստահ եք ձեր ուժերի վրա: Կարող եք հասնել ձեր նպատակներին, նույնիսկ եթե ստիպված լինեք հրաժարվել սովորական մեթոդներից, գործել նորովի: Աշխատանքը կարող է սովորականից շատ լինել: Չի բացառվում, որ գործերի պատճառով ստիպված կլինեք հրաժարվել պլանավորված հանդիպումներից, զվարճանքից: Բայց հանգստի համար բավականին ժամանակ կմնա:

Առյուծ

Փորձեք խուսափել վեճերից: Դա հեշտ չէ, քանի որ այսօր ոչ բոլորն են միանգամից համաձայնում ձեզ հետ։ Բայց ապացուցել ձեր իրավացիությունը բառերով անիմաստ է: Հեռու մնացեք նրանցից, ովքեր քննադատում են ձեզ և կասկածում են ձեր հաջողությանը: Այսօր նման մարդկանց հետ շփումը հատկապես վնասակար է։ Հնարավոր է ծանոթություն, որը օգտակար կլինի գործնական տեսանկյունից։ Հիշեք, պետք է ջանքեր թափեք բարենպաստ տպավորություն թողնելու և ձեր լավագույն կողմերը ցույց տալու համար:

Կույս

Շատ արդյունավետ օր է: Դուք կարող եք արագ հաղթահարել ամենատարբեր խնդիրները՝ և՛ արդեն ծանոթ,և՛ միանգամայն նորերը։ Արժե լսել վաղեմի ծանոթների խորհուրդները: Հենց այդ մարդիկ կարող են հուշել ձեզ, թե ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար՝ ոչ ֆորմալ մթնոլորտում: Շատ հետաքրքիր և հաճելի զրույցներ կունենաք: Հիշեք, այսօր օգտակար տեղեկություններ կարելի է ստանալ առավել անսպասելի աղբյուրներից։

Կշեռք

Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել գործերում: Նույնիսկ եթե զբաղվում եք ծանոթ գործով, անակնկալները չեն բացառվում: Ուստի ուշադիր եղեք, փորձեք ոչինչ չանտեսել և ժամանակին նկատել կարևոր մանրամասները: Ցանկալի չէ կապել ձեր պարտավորություններին, հատկապես ֆինանսական: Դրանք կատարելը ավելի դժվար կլինի, քան ձեզ հիմա թվում է։ Հավանական են արտահերթ ծախսեր:

Կարիճ

Օրը շատ անհանգիստ է անցնում ։ Այն բերում է իրադարձություններ,որոնք ստիպում են նյարդայնանալ ու անհանգստանալ: Ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք իրավիճակը: Չի բացառվում, որ շատ խնդիրներ կլուծվեն ավելի հեշտ, քան դուք կարող եք ակնկալել: Կարող են օգնել մարդիկ, ումից նման բան չէիք սպասում: Դժվար թե հաջողվի իրականացնել բոլոր ծրագրերը: Երեկոյան իրավիճակը կարող է փոխվել: Նույնիսկ փոքր ուղևորությունը շատ դրական հույզեր կտա:

Աղեղնավոր

Օրը անհանգիստ, երբեմն դժվար, բայց արդյունավետ կլինի: Հնարավորություն կունենաք հաղթահարել բարդ գործերը, լուծել այն խնդիրները, որոնք ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Բայց ոչ մի գերագնահատեք ձեր կարողությունները: Ինտուիցիան հուշում է, երբ պետք է համառություն ցուցաբերել, իսկ երբ է ձեռնտու նահանջել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում ուրիշների սխալների վրա սովորելը, այլ մարդկանց փորձը օգտագործելը: Կարող եք դրա հիման վրա կառուցել սեփական ծրագրերը:

Այծեղջուր

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք հաջողության եք հասնում այն գործերում, որոնք պահանջում են կենտրոնացում և ուշադրություն:Այնտեղ, որտեղ ստեղծագործական մոտեցում և ֆանտազիա է պետք ամեն ինչ այդքան էլ լավ չէ: Բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց գաղափարներով, ոգեշնչել ձեզ: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ նրանց հետ, ովքեր կիսում են ձեր շահերը և տեսակետները ։ Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Ինչքան շուտ հաղթահարեք սեփական զգացմունքները, այնքան քիչ կլինեն առիթներ վեճերի համար:

Ջրհոս

Հարկ է զինվել համբերությամբ, քանի որ դժվար թե հաջողվի այսօր արագ հասնել հաջողությունների: Ցավոք, նույնիսկ առավել հուսալի դաշնակիցները կարող են հիասթափեցնել: Ավելի լավ է կարևոր որոշումները ընդունեք մինչև ճաշ: Հետո իրավիճակը և ձեր հնարավորությունները օբյեկտիվորեն գնահատելը ավելի հեշտ կլինի: Աշխատանքային հարցերը լուծելիս մի սպասեք խորհուրդների և ցուցումների, առաջնորդվեք սեփական փորձով: Իսկ այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է անձնական հարաբերություններին, հարկ է լսել ձեր սիրելիի առաջարկությունները

Ձուկ

Դժվարությունները բացառված չեն, բայց դուք կարող եք հաղթահարել դրանք, եթե համառ և վճռական լինեք։ Չի բացառվում, որստիպված կլինեք խստորեն պաշտպանել ձեր շահերը: Որոշ Ձկների կհիսթափեցնեն այն մարդիկ, ում մասին նշանի ներկայացուցիչները բարձր կարծիք ունեին։ Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Բարեբախտաբար, շուտով դրամական ձեռքբերումները կօգնեն թողնել բոլոր խնդիրները անցյալում:

Понравилась статья? Поделиться с друзьями: