«Արդեն 3 օր է՝ լուր չունենք Սոթք-Խոզնավար հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով»․ Տ․ Աբրահամյան

«Արդեն 3 օր է՝ լուր չունենք Սոթք-Խոզնավար հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով»․ Տ․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 3 օր է՝ լուր չունենք Սոթք-Խոզնավար (Սև լիճ) հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով։
Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են արձանագրվածի պատասխանատուները և այլն։
Մեկ հանգամանք ևս, ՊՆ-ի՝ այդ 2 զինծառայողների՝ առանց զ ենք առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունը, որևէ հիմնավորում չունի։

Եվ ՊՆ-ի պարզաբանումը, թե նրանք այնպիսի ծառայության մեջ են գտնվել, որը ենթադրել է զ ենքի բացակայություն, որևէ ձևի ընդունելի չէ։
Հատկապես սահմանագծի այդ հատվածի՝ մասամբ կահավորված լինելու պարագայում, առհասարակ անթույլատրելի է առանց զ ենքի ցանկացած շարժ։
Հուսով եմ՝ առաջիկայում, մեր 2 զինծառայողների հարցով լավ նորություն կունենանք, ինչը սակայն թեմայի հետ կապված որոշ մտահոգություններ այդպես էլ չի փարատի»։

Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

Понравилась статья? Поделиться с друзьями: