Արմեն Սարգսյանը կատարեց ժողովրդի պահանջը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց ժողովրդի պահանջը

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նիստերի դահլիճ  էին մտել ԵԼՔ-ի պատգամավորները և հավաքել գրանցման քարտերը:

Այսպիսով՝ նրանք ձախողում են արտահերթ նիստը, որպեսզի չընդունվի այդ աղմկոտ նախագիծը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները․․․

Այդ մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից․․․

ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը,

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը,

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: