Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ․ նրան տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն

նորածին

Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ․ նրան տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։

նորածին մահ

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: