Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր»։
Նիկոլ Փաշինյան
Պոպուլիստ կամ փիարշիկ ա՞։ Տո լա՛վ ա տենց։ Բա չէ, ժողովրդահո՛ւշտ։ Օդը շատանում ա, շնչելը թեթևանում։
Հալալ ա նրան, ով ազնիվ ու առողջ քննադատում ա նոր կառավարության սխալները։ Իսկ ով աբիժնիկեղեն քլնգոց ա ծավալում, նա նոր կառավարության հաջող քայլերի առիթով հանգիստ կարա գլուխը կոխի սառը ջրի դույլը, գուցե օգնի։
Շնորհավո՛ր, Հայաստա՛ն։ Բարի ճահճազերծում