Պաշտոնատար անձանց կողմից Բանակից հափշտակությունների դեպքերով բացահայտումները շարունակվում են: Պարզեցինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Նա 2017թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ուղեգրերը կեղծելու միջոցով զորամասի իրեն վստահված նյութական միջոցները յուրացրել է: Ասել է թե` իրեն հանձնված է եղել մոտ 200 լիտր բենզին եւ վերջիններս ներկայացրել են, թե բոլորը օգտագործել են:
Բանակից բենզին են տարել. բացահայտումները շարունակվում են
