Բաքուն սպառնում է հայկական իշխանություններին. քիչ առաջ հայտարարություն է տարածվել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր դժգոհությունն է արտահայտել Արցախում զորավարժությունների անցկացման առումով:

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դիմում է հերթական սադրիչ գործողություններին, որոնք միտված են շփման գծում իրավիճակի սրմանը: Եվ հակառակորդի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվելու են ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքներ դրա ապացույցն է: Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացնում է, որ հակառակորդի ցանկացած օդային օբյեկտ, որը փորձ կանի մոտենալ ադրբեջանական բանակի առաջնագծի դիրքերին, անմիջապես կոչնչացվի»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանը նաեւ զգուշացնում է, որ հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության վրա:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որոնք տեւել են մինչեւ սեպտեմբերի 22-ը: Դրանց մասնակցել են մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ եւ այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր:

Աղբյուր՝ Armtimes.com

Оцените статью