ԲՀԿ-ական «խոնարհ ծառան» սպասում է գյուղացիների որոշմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ժողովրդի ներկայությամբ ստորագրեց ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները: Այս պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Արարատի մարզի Ազատավանի ԲՀԿ-ական գյուղապետ Պետիկ Ղազարյանից հետաքրքրվել է`արդյոք հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ:

Պարզվում է` գյուղապետը վճռական է տրամադրված, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային` հայտարարեց. «Ամբողջ գյուղն է կանգնած իմ կողքին, իմացեք: Ինչո՞ւ պետք է ես հրաժարական տամ: Ո՛չ, մոռացե՛ք, հրաժարականի մասին մոռացե՛ք: Մեր այն հարցին`հնարավոր է առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գա եւ անդամագրվի «Քաղաքացիական պայմանագիր»-ին, ԲՀԿ-ական գյուղապետը արձագանքեց. «Չեմ իմանում, կտեսնեմ թե ոնց իրադրությունները կզարգանան: Վաղ է դրա մասին խոսել: Ինչպես ազատավանցիները կորոշեն, այնպես էլ կանեմ: Որ ճանապարհով ուզեն` գնամ, ես էլ որպես խոնարհ ծառա այդ ճանապարհով էլ կգնամ»:

Նշենք, որ Ազատավանի բնակիչները դեռեւս անցած տարում դիմել էին «Ժողովուրդ» օրաթերթին եւ պատմել, որ իրենց գյուղապետի որդին` Լեւոն Ղազարյանը, իր անձնական հարցերի համար օգտագործում է գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան:

Բայց գյուղապետարանի ծառայողական մեքենան որդու կողմից օգտագործվելու վերաբերյալ հարցը զայրացրել էր նրան, ինչին ի պատասխան` նա հայտարարել էր` նշելով. «Եթե մեր որդին է, մեկ-մեկ է վարում մեր մեքենան: Ես էլ իմ 100 հազարանոց ավտոս եմ ծառայեցնում ժողովորդին: Մեկ-մեկ էլ մեր տղան կքշի, ինչ է եղել որ»,- ու անջատել էր հեռախոսը: Ի դեպ, գյուղացիները պատմել էին նաեւ, որ գյուղի բուժկետը նորոգելու համար Ղազարյանը օգտվել է իրեն պատկանող շինանյութի խանութից:

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: