Գազի սակագնի իջեցման որոշումը կայացված է

ԱԺ-ն քննարկում է ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը:

«Որոշակի սոցիալական խավերի համար գազի սակագնի իջեցման որոշումը կայացված է: Քաջատեղյակ եմ, որ անընդհատ քննարկվում է, թե ինչ ռեզերվներ կարող են լինել՝ բնական մենաշնորհների գործունեությունը չվնասելու համար»,- ասաց քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Միքայել Մելքումյանը:

Նա առաջարկեց քննիչ հանձնաժողովի կազմի հետևյալ համամասնությունը. «ՀՀԿ՝ 5 անդամ, ԲՅԿ՝ 3, «Ելք»՝ 2, ՀՅԴ՝ 1 անդամ»:

Հարցի քվեարկությունը նախատեսված է վաղը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: