Գարնան վերջին օրերի եղանակը․․․ Մայիսի 27-28-ը, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է․․․

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-28-ը, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Եղանակը մայրաքաղաքում

Понравилась статья? Поделиться с друзьями: