Գնացել էի տղայիս մոտ, Եռաբլուրի դրոշները ծածանվում էին… ասեցի՝ Մեր Բալեք, գնում եմ, բարով մնաք…

Գնացել էի տղայիս մոտ, Եռաբլուրի դրոշները ծածանվում էին… ասեցի՝ Մեր Բալեք, գնում եմ, բարով մնաք…

Թամարա Մելքոնյանը գրում է. Գնացել էի տղայիս մոտ, անհայտ ժամանակով:

Օդանավակայան գնալիս ուշ գիշեր էր, Եռաբլուրի դրոշները ծածանվում էին, առույգ էին ծածանվում, իրենց պատանի տերերի նման, ասեցի՝ Մեր Բալեք, գնում եմ, բարով մնաք…

Առաջին օրը պառկեցի քնելու, եռագույնները եկան աչքերիս առաջ, ծածանվում էին ու կարծես հարցնում — Դու մեզ սիրու՞մ ես Այո , սիրում եմ
— Բա էդ ու՞ր ես գնացել… Մի շաբաթից հետո տղայիս խնդրեցի տոմս գնի

հետադարձի: Առավոտվա ժամը 5-ն է, անցնում եմ Եռաբլուրի մոտով, դրոշները համարյա չեն ծածանվում քնած են Մեր Բալեքը, շշուկով բարևեցի… Մտա տուն, դուրս եկա պատշգամբ, դիմացը Մասիսն է վեհ — Բարև, հեր ջան բարև Վեհ ջան

Երևանը քնած էր, միայն ծիծեռնակներն էին աշխույժ ճախրում, ու ես հենց գարնանային, ծիծեռնակներով լի երևանայան երկնքի համար խենթանում եմ Բարև Ձեզ, հայ ու Հայաստան

Понравилась статья? Поделиться с друзьями: