Գնացեք ձեր գործին, դավայ. Գագիկ Ծառուկյանը բարկացավ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ որևէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Էս մի տարի է՝ «Բարգավաճին» տալիս եք Քոչարյանին, ամեն մարդ ինքն իր տերն է, ես գործ չեմ ունեցել ու չունեմ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ այսօր Առինջում տեղի է ունեցել Մայնինգ ֆերմայի բացման արարողությանը, որին մասնակցել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

Սակայն լրագրողների որոշ հարցադրումներ Գ.Ծառուկյանը որպես սադրանք որակեց, իսկ լրագրողներին էլ՝ չարիք՝ իրեն հունից հանելու համար։

«Անհարմար է, գնացեք ձեր գործին, դավայ: Ոչ մի հարցի չեմ պատասխանում, ոնց որ այս երկրի չարիքները լինեք: Էսքան մարդ ենք բերել, մարտի 20-ին, ասում եմ, քանի հազար մարդ ա գալիս, ձեր հեչ վեջնա, ուզում եք մուտիլովկա անեք, երկու բառ փախցնեք, դրա համար էլ կարամ ասեմ ոչ զարգացում կլինի, ոչ էլ որևիցե մի լավ բան կլինի: Հիմնական մեղավորը դուք եք, սաղին խառնեք, հագցնեք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ դնեք: Մեղք են էդ մարդիկ, հաղթել, պայքարել են, դուք էլ հարցնում եք բարիկադների որ կողմն եք», – ասաց Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս վրդովվեցրել էր լրագրողի այն դիտարկումը, թե մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելն ինքը բարիկադների այն կողմում էր:
Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ձերբակալեցին, ինքը հայտարարեց, որ նրանց կողքին է:

Լրագրողի հաջորդ դիտարկմանը, թե ու՞ր էր նա մարտի 31-ին, երբ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլերթը, Ծառուկյանն արձագանքեց.

«Ես իմ տեղը նստած էի, բայց քանի՞ հոգի էր Փաշինյանի հետ Գյումրիից գալիս, կարա՞ս ասես»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: