Գուրգեն Դաբաղյանի հայրիկի կատարումը, երգչի երգը՝ նվիրված կնոջը և հայտնի հյուրերը․ նոր լուսանկարներ և տեսանյութեր՝ երգչի հարսանիքից

Երեկ տեղի ունեցավ երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանեկան արարողությունը: Նա ամուսնացավ 19-ամյա Իննայի հետ, ում հետ ծանոթացել էր Մոսկվայում: Հարսանեկան արարողությունը հայկականի և արդիականի խառնուրդ էր:

Եկեղեցուց հետո ռեստորանի բակում տեղի ունեցավ ՔԿԱԳ-ի արարողությունը: Հարսանեկան խնջույքը սկսվեց Գուրգենի կատարմամբ, որը նվիրված էր նրա կնոջը: Հայտնի հյուրերից ներկա էին Սևակ Ամրոյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սպիտակցի Հայկոն, Սարգիս Ավետիսյանը, Գոհար Հարությունյանը, Արամ mp3-ը։ Նրանցից շատերը երեկոյի ընթացքում նաև կատարեցին իրենց սիրված երգերը: Ի դեպ, Գուրգենի հայրը նույնպես երգեց որդու հարսանիքին:

Միջոցառումը վարում էին Մաշա Մատվեևան և Սամվել Գրիգորյանը:


Понравилась статья? Поделиться с друзьями: