Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ 45-ամյա քրոջ դին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է՝ մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։

Понравилась статья? Поделиться с друзьями: