Եզրակացությունը պատրաստ է. Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ: Գրիգորյանի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ եւ, առհասարակ, նրա կալանքը համատեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբանները:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ստացվել է փորձաքննության եզրակացությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ քննիչների ուսումասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է:

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: