Եթե դուք մաքուր լինեիք, մինչև վերջ կգնայիք, բայց քանի որ ձեզ հիշացնելու բան միշտ եղել է, դուք կեսից հետ եք քաշվել․ Արտյոմ Հակոբյան

Հեռուստահաղորդավար Արտյոմ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ամեն հարմար առիթով նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմող ուժերը շանս չունեն մարդկանց վստահությունը վերականգնելու: Դուք դեռ չե՞ք հասկացել, որ էլ մարդկանց խաբել չեք կարող: Դուք յուրաքանչյուր անգամ մեկ- երկու պորտֆել ավել ստանալու համար պատրաստ եք եղել ամենացածրակարգ քայլերի դիմել, կուլ տալ ամենադաժան վիրավորանքները:

Դուք միշտ «միացել» եք ժողովրդին այն վերջին պահին, երբ հասկացել եք, որ արդեն ժողովուրդը հաղթել է, և ամենակարևոր պահին դավաճանել եք ժողովրդին, երբ զգացել եք, որ հաղթել չեք կարող, որովհետև ձեզ վրա կոմպրոմատ կա:

Կոմպրոմատը շատ կարևոր հանգամանք է քաղաքականության մեջ: Եթե դուք մաքուր լինեիք, մինչև վերջ կգնայիք , բայց քանի որ ձեզ հիշացնելու բան միշտ եղել է, դուք կեսից հետ եք քաշվել և փորձել բացատրություններ գտնել ձեր դավաճանությանը: Հիմա եկել է այն մարդկանց ժամանակը, որոնք միշտ մաքուր են եղել և որոնց ոչինչ չի կանգնեցնի հաղթանակի ճանապարհին:

Նրանք ՄԱՔՈՒՐ ԵՆ, ՄԱՔՈՒՐ !!! և ուզեք թե չուզեք վայելում են մարդկանց մեծամասնության սերն ու վստահությունը:

Հ.Գ. Այ հենց դա հասկանաք՝ համեստ կլռեք, իսկ քանի դեռ ձեզ պատառոտում եք՝ ամեն օր մարդ ա վատանալու)

Понравилась статья? Поделиться с друзьями: