Եթե որևէ քաղաքում իշխանության թեկնածուն այսօր արդար ընտրությունների արդյունքում պարտվեց, ապա Փաշինյանի թիմը այս գիշեր պետք է այդ քաղաքում քեֆ անի

Եթե թեկուզ մեկ քաղաքում արդար ընտրությունների արդյունքում իշխանության ներկայացուցիչը պարտվել է, ապա դա այն եզրագիծն է, որին հասել է Հայաստանը ու Նիկոլ Փաշինյանը: Ապա արդեն գալիս է այն Հայաստանը, որին այդքան սպասել ենք:

Մեր ժողովրդը սիրում է իշխանության ներկայացուցիչներին, սիրում է իշխանությանը, հատկապես այս շրջանում, երբ իշխանությունը մեծ վստահություն է վայելում, սակայն դա չի ազդում ու մարդիկ ընտրում են իրենց թեկնածուին:

Եթե որևէ քաղաքում իշխանության թեկնածուն այսօր արդար ընտրությունների արդյունքում պարտվեց, ապա Փաշինյանի թիմը այս գիշեր պետք է այդ քաղաքում քեֆ անի, քանի որ դա հեղափոխության հերթական ժառանգությունն է, որը ստանում են:

Շնորհավորում եմ բոլոր հաղթող թեկնածուներին, հույս ունեմ կարդարացնեք ձեզ տրված վստահությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: