Եթե պառկեցնեին ասֆալտին՝ չէին հայհոյի

\

Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկանպահների պետք է պառկեցնել ասֆալտներին։ Եթե այդ հրահանգը կատարված լիներ, երեկվա միջադեպը չէր լինի և ես համոզված եմ, որ նրաք այս բացը կլրացնեն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը անդրադառնալով տարածված տեսանյութին, որտեղ իբրև թե ցուցարարներին պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյում են:

«Քննությունը կպարզի Միհրանի թիկանպահներն էին, թե՝ ոչ, բայց նա այնտեղ ներկա էր և, ըստ ամենայնի, նա նույնպես ներգրավված է: Սա նշանակում է, որ նա լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում և լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում»,- ասաց վարաչպետը և հավելեց․ «եթե պարզվի, որ որևէ պատգամավոր կամ նրան ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Չստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան։ Բոլոր նրանք, ովքեր նման քայլերի հեղինակ են՝ հաստատուն քայլերով գնում են դրան»։

Անդրադառնալով ՀՀԿ-ից իր ակնկալիքներին նշեց, որ այս պահին մեծ ջանքեր են պահանջվում իրենից, որպեսզի հասարակությանը հասանելի դարձնի իր խնդրանքներն ու հորդորները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք։

«Երեկ մեր գործընկերները բավականին հուզված էին հասկանալի պատճառներով, և ես իմ կողմից ամեն ինչ արեցի, որպեսզի լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեցի։ Բազմիցս ասել եմ և հիմա էլ եմ ասում, որ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն»,- ասաց վարչապետը։

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: