Ենթադրում եմ՝ ջրից եմ թունավորվել, քաղաքում ինչ-որ բան կա, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում․ Ինգրիտ Կոկչյան

Ենթադրում եմ՝ ջրից եմ թունավորվել, քաղաքում ինչ-որ բան կա, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում․ Ինգրիտ Կոկչյան:

Tert.am Life-ը գրում է․ Ինգրիտ Կոկչյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ թունավորվել է և ահազանգել, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում շատ երեխաներ կան։

Tert.am Life-ի հետ զրույցում Ինգրիտն ասաց, որ ենթադրում է՝ ջրից է թունավորվել, բայց դա հստակ չէ, քանի որ բուժզննության արդյունքում իրեն հստակ պատասխան չեն տվել։

«5 օր է՝ այս վիճակում ենք։ Ես էլ, աղջիկս էլ թունավորվել ենք՝ չնայած երկուսս էլ շատ ուժեղ օրգանիզմ ունենք։ Էսպիսի բան չի եղել, որ ինչ–որ մի բան այսքան ծանր տանենք։

Անգամ եղել են դեպքեր, նույն ուտելիքից այլ մարդիկ թունավորվել են, ինձ վրա չի ազդել, իսկ հիմա բավականին ծանր եմ տանում։ Ստամոքսի ուժեղ ցավեր ունեմ։ Ես Երևանում ջուր էի խմել, արդեն սրտխառնոցով մեկնեցի Ստեփանակերտ՝ իմանալով, որ երկար չեմ հիվանդանում, մտածում էի շատ արագ կկազդուրվեմ։

սկզբնաղբյուր կայքում
Понравилась статья? Поделиться с друзьями: