Ես այն մարդկանցից եմ, ով հաճախ է քննադատել Ծառուկյանին։ Այս անգամ ողջունում եմ նրա քայլը… Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է. Ինդոնեզիայում, որն առաջինն է այն երկրների շարքում, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլմաններն են, գտնվում է Հիսուսի ամենաբարձր արձանը։

Մենք, որ աշխարհով մեկ բարձրաձայնում ու պարծենում ենք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, հանկարծ ընդվզում ,ծաղրում ու բերում ենք հազար ու մի պատճառ, որ չի կարելի կանգնեցնել Քրիստոսի արձանը։ Գագիկ Ծառուկյանը որոշել է կառուցել այն։

Ես այն մարդկանցից եմ, ով հաճախ է քննադատել Ծառուկյանին։ Այս անգամ ողջունում եմ նրա քայլը։ Պետության գործառույթն է ապահովել երկրի անվտանգությունը, բանակի զի նումը, հիվանդ ու հաշմա նդամ զինվորների բուժումը և այլն, իսկ գործարարի պարտականությունն է բարեխիղճ մուծել հարկերը։

Եթե Ծառուկյանը չի կատարել ու կատարում իր հարկային պարտավորությունները, պա տժեք նրան, բայց մեղադրել նրան Հիսուսի արձանը կառուցելու համար, առնվազն անհասկանալի է; Արձանի կառուցումը բոլոր առումներով խրախուսելի է՝ թե հոգևոր, թե Հայաստանի ճանաչելիության, թե զբոսաշրջության, թե ներդրումների առումով։

Понравилась статья? Поделиться с друзьями: