Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

 

.Այսօր՝ սեպտեմբերի 18–ին՝ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրեցին թեկնածուներից մեկի նկատմամբ քաղաքական տեռոր իրականացնելու իսկության մասին:

«Դուք լու՞րջ եք հարցնում»,- ի պատասխան զարմացավ վարչապետը:

Լրագրողների ճշգրտումից հետո, թե այդպես է կարծում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, վարչապետը պատասխանեց.

«Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ: Էդպիսի բան հնարավոր չէ, Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը, ով … անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում ճիշտը որ ասեմ»,-ասավ վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ու բազմաթիվ այլ ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև սփյուռքի եւ այլ նախարարությունների աշխատակիցներ, մոտ 1000 կեղծ օգտատերեր:

«Ես անպայման կզբաղվեմ դրանով՝ տեսնեմ էդ ո՞վ ա տեռոր անում թեկնածուին»․ Փաշինյանը՝ արձագանքում է Զոհրաբյանին

«Ես անպայման կզբաղվեմ դրանով՝ տեսնեմ էդ ո՞վ ա տեռոր անում թեկնածուին»․ Փաշինյանը՝ արձագանքում է Զոհրաբյանին

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 18 сентября 2018 г.

 

Աղբյուր՝ armtimes.com

 

Понравилась статья? Поделиться с друзьями: