Երեկ Օպերայի «Ռիչ» սրճարանում հանդիպման էի, երբ … Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Օպերայի «Ռիչ» սրճարանում հանդիպման էի, երբ Ազատության հրապարակ մուտք գործեց ԻՆՔԸ՝ Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ, սև

գոտի, պահեստազորի գնդապետ, մի շարք հասարակական-քաղաքական հոդվածների հեղինակ և վերջապես «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան կուսակցության նախագահ» Խաչիկ Ասատրյանը և արձանագրեց պատմական նոր դարաշրջանի սկիզբը:
Որպեսզի երկար բարակ չամփոփեմ Խաչիկ Ասրյանի ելույթը, միանգամից անցնեմ տպավորությանս, որը

լավագույնս արտացոլված է հանրահայտ վրացական ասույթում ՝ «Հետույքին պատահաբար կպած փետուրները, դեռ ոչ ոքու արծիվ չեն դարձրել»:
Հ. Գ. Վրացական ասույթը թարգմանված է բառացի, որպեսզի չկորցնի իր բուն իմաստը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: