Երիտասարդ աղջկա կյանքը կախված է ամեն մեկից

Քրիստինա Աթոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Ողջույն բոլորին։

Ես Աթոյան Քրիստինան եմ, 29 տարեկան ։ 2021 թվականի օգոստոսին ինձ մոտ հայտնաբերվել է արգանդի վիզիկի քաղցկեղ (Ադենոկարցենոմա), որից հետո կատարվել է վիրահատություն։

Հետվիրահատական շրջանը բարեհաջող անցնելուց հետո նշանակվել է 4 կուրս քիմիա և արտաքին ճառագայթ, ավելի դրական արդյունք ստանալու համար, հավանականությունը մեծ էր, որ այդքանով բուժումներս կավարտվի։

Բուժումներս ստանալուց հետո անցել եմ հետազոտություններ ամեն բան նորմալ էր: Սակայն մի քանի ամիս անց անցնելով հերթական հետազոտությունը պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ստանալ ներքին ճառագայթ:

Ճառագայթը ստացել եմ Վրաստանում «Թոդուա» հիվանդանոցում, սակայն դրական արդյունք չի տվել բուժումը։ Որոշվել է հատուկ թեսթ անել Ռոշ լաբորատորիայում (հետազոտության նպատակը ԱՄՆ-ում ստուգել դեղերի հանդեպ զգայունությունը հասկանալու համար, որ դեղն է ազդելու) սակայն բոլորը բացասական էին:

Հիմա նշանակվել է իմունոթերապիա, մեկ կուրս ստանալուց հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ կա դրական արդյունք: Մեկ պրոցեդուրայի արժեքը 2220 դոլար է, ստացել եմ 3 կուրս սակայն հստակ քանակ չկա դեռ պետք է շարունակեմ:

Կից հղումով կարող եք ծանոթանալ հիվանդության ամբողջական պատմությանը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով։ Շատ եմ խնդրում աջակցել, յուրաքանչուր գումար կոգնի.

Թողնում եմ նաև հաշվեհամարներ, շնորհակալ կլինեմ յուրաքանչյուր աջակցության համար նույնիսկ զուտ տարածելու համար:

Կանխավ շնորհակալ եմ, եթե այլ հարցեր լինեն, որոնք չեք գտնի փաստաթղթերում կարող եք դիմել»։

ID BANK

USD 11817076941800 –Atoyan Kristina

EVOCA BANK

AMD 16600634062300 –Atoyan Kristina

AMERIA BANK

EUR 1570077246420146 –Atoyan Kristina

IDRAM — 633040306

Понравилась статья? Поделиться с друзьями: